Մայիսի 20-ին վրաերթից մահացել է Մեծ Խանչալի գյուղի 81-ամյա բնակիչը:
Գյուղի բնակիչների խոսքով՝ Ford մակնիշի սեփականատերը գնել է երկաթեղեն Մեծ Խանչալի գյուղի բնակիչ Չինոյան Ա.-ի տանեցիներից: Մեքենան բեռնելուց հետո, Ford մակնիշի վարորդը ցանկացել է հետդարձ կատարել և չնկատելով վրաերթի է ենթարկել մեքենայի հետևում կանգնած 81-ամյա Չինոյան Ա.-ին: Վերջինս տեղում մահացել է:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, անցկացվում է հետաքննություն:
Բորիս Ղարսլյան