
Ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացնում է, որ ինտենսիվ ձյան և առատ տեղումների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդներով և կիսակցորդներով մեքենաների երթևեկությունը միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 90-կմ 112 Նինոծմինդա (ՀՀ սահման) հատվածում։ Ինչպես նաև Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի կմ 1-կմ 36 հատվածում, իսկ մյուս տեսակի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։
Ավտոճանապարհների մյուս հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։