Մայիսի 19-ին ժամը 15:00-ի սահմաններում սկսվել են տեղումներ կարկուտի տեսքով, ուժեղ քամի եւ պտտահողմ, որն էլ ավերածություններ է կատարել Ժդանովական գյուղում:
Մասնավորապես կոտրվել են տան ապակիներ, ավերվել են ֆերմայի եւ բնակելի տների կտուրներ: Ժդանովական գյուղը առանց այդ էլ համարվում է մունիցիպալիտետի բարձրալեռ գյուղերից մեկը, որտեղ ցուրտը, տեղումները, եւ ուժեղ քամիները հանգիստ չեն տալիս բնակչությանը:
Նշենք, որ տարածքում բացակայում են հակակարկտային կայաններ որն էլ հանգեցնում է մունիցիպալիտետում լուրջ խնդիրների: Բացի Ժդանովական գյուղից հզոր քամին ավերածություններ է գործել նաեւ Սամեբա գյուղում:
Աշխատանքային օրերին Նոր ռադիոկայանը կտրամադրի թարմ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք Նինոծմինդայի մունիցիպալիտետը օգնություն կտրամադրի տարերքից տուժածներին:
Արկադի Սիմոնյան