
Բոլնիսի շրջանում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ է տուժել, հայտնում է aktual.ge-ն։
Նրա տեղեկություններով՝ բախումը տեղի է ունեցել Դալարի և Դարվազի գյուղերի երիտասարդների միջև։
Հաղորդվում է, որ երկու վիրավորի վիճակը ծանր է, մեկը ընդունվել է վերակենդանացման բաժանմունք։
Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքի առնչությամբ մի քանի մարդ է բերման ենթարկվել։ Վրաստանի ՆԳՆ-ից դեռևս մեկնաբանություններ չեն եղել։