
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նա բյուրոյի նիստում ներկայացրել է նախագահական ընտրությունների օրը և որոշման նախագիծը՝ դրանք կընդունվեն նիստում։
Պապուաշվիլիի խոսքով՝ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
Վրաստանում առաջին անգամ նախագահն ընտրվում է անուղղակի եղանակով՝ ընտրական կոլեգիայի կողմից։