Դեկտեմբերին վրացական շուկայում ձեթի գինը հնարավոր է բարձրանա

Դեկտեմբերին վրացական շուկայում ձեթի գինը հնարավոր է բարձրանա

2024 թվականի դեկտեմբերին ռուսական արևածաղկի ձեթի արտահանման հարկը կավելանա երեք անգամ՝ 27,9-ից հասնելով 88,7 դոլարի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստան ներկրվող ձեթի գրեթե 85%-ը գալիս է Ռուսաստանից, հնարավոր է, որ դեկտեմբերից վրացական շուկայում ձեթի գինը բարձրանա։

Ինչ վերաբերում է ընթացիկ ցուցանիշին, ապա 2024 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստան արևածաղկի ձեթի ներմուծումն աճել է 12,7%-ով։ Մասնավորապես, 10 ամսում երկիր է ներմուծվել 40,194 մլն դոլար արժողությամբ 38,030 տոննա ձեթ (մեկ լիտրն արժեր 1,05 դոլար առանց հարկերի), մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 35,661 մլն դոլար արժողությամբ 32,871 տոննա (1 լիտրը՝ 1,1 դոլար) ձեթ է ներմուծվել երկիր։

Թոփ-3 երկրները, որտեղից Վրաստանը գնել է արևածաղկի ձեթ 2024 թվականի 10 ամսում

  • Ռուսաստան՝ 33,296 տոննա 34,006 մլն դոլար (մեկ լիտրը՝ 1,02 դոլար)
  • Ուկրաինա՝ 3,517 տոննա՝ 4,496 մլն դոլար (մեկ լիտրը՝ 1,27 դոլար)
  • Ադրբեջան՝ 1,247 մլն դոլար արժողությամբ 959 տոննա (մեկ լիտրը՝ 1,3 դոլար):

Բացի այդ, այս տարի Վրաստանը համեմատաբար քիչ քանակությամբ արևածաղկի ձեթ է գնել՝ Հունգարիայից, Թուրքիայից, Իտալիայից և այլն։