
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: