Որքա՞ն կբարձրանան Վրաստանում զինվորականների աշխատավարձերը 2025 թվականին

Որքա՞ն կբարձրանան Վրաստանում զինվորականների աշխատավարձերը 2025 թվականին

2025 թվականին զինվորականների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Չիքովանին խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում։

«Շարքային զինվորականի աշխատավարձը պայմանագրային ծառայության մեջ էապես բարձրացել է և այսօր կազմում է 1770 լարի, ինչը նախորդ տարիների համեմատ աճել է մոտավորապես 70 տոկոսով 2025 թվականին մեր զինծառայողների աշխատավարձը կավելանա 10 տոկոսով»,- ասել է Չիքովանին:

Նախարարի թեկնածուն ուշադրություն է հրավիրել զինվորականներին աննախադեպ արտոնյալ պայմաններով բնակարաններով ապահովելու գործընթացին։

«Մենք սկսել ենք շինարարության երկրորդ փուլը Մախաթա լեռան վրա (Թբիլիսի): Նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքները գրեթե ավարտված են։ Մոտավորապես ավելի քան 1,2 հազար զինվորականներ կկարողանան արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել»,- ասել է Չիքովանին։

Նախարարի թեկնածուն ուշադրություն է հրավիրել նաև ՊՆ ծրագրերի վրա՝ ուղղված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական աջակցությանը։

Նրա խոսքով, զինվորականների սնունդը, բժշկական օգնությունն ու ապահովագրությունը համապատասխանում են բարձր չափանիշներին։