
Այսօր, չնայած առատ ձյան տեղումներին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները փակ չեն։ Ինչպես NOR ռադիոկայանին հայտնեց Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, չնայած որոշ դժվարություններին, այնուամենայնիվ հնարավոր է տեղաշարժվել։
«Համայնքների ներկայացուցիչներից տեղեկություն չունեմ ճանապարհների ամբողջական փակ լինելու մասին։ Սակայն մի քանի գյուղերում՝ Փոքր Խանչալիում, Սպասովկայում և Կաթնատուում ճանապարհը համեմատաբար դժվարանցանելի է։ Տեխնիկան աշխատում է, և ցերեկային ժամերին այս հատվածներով երթեւեկությունն էլ ավելի կհեշտանա»,- նշեց Արմեն Բդոյանը։
Այս պահին տեխնիկական աշխատանքներ են տարվում ճանապարհներին տեղացած ձյունը մաքրելու ուղղությամբ, որպեսզի գյուղերի միջև տեղաշարժն անխափան իրականացվի։
Լսեք ավելին փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի հետ զրույցում.