
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի մոտ ճանապարհը (15: 40) փակ է։ Այս մասին հայտնում են NOR ռադիոկայանի աղբյուրենրը։
Բեռնատարը մերկասառույցի պատճառով թեքվել և փակել է միջպետական նշանակության ճանապարհը։ Մեքենաները չեն կարողանում երթևեկել։
Նշենք, որ տեղացած ձյան և ցրտի պատճառով Նինոծմինդայից դեպի անցակետ տանող ճանապարհը ամբողջությամբ պատված է մերկասառույցով։