
Ուկրաինան Համաշխարհային բանկից 4,8 մլրդ դոլար է ստացել PEACE in Ukraine ներդրումային նախագծի միջոցով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 միլիարդ դոլար՝ որպես PEACE նախագծի մաս, սա բանկի պատմության մեջ ամենամեծ ներդրումային նախագիծն է»,- նշել է նա։
Շմիգալի խոսքով՝ 2022 թվականի փետրվարից Համաշխարհային բանկի մեխանիզմներով հավաքագրվել է գրեթե 50 միլիարդ դոլար։