
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին նշանակության ավտոճանապարհի 94-110կմ (Փարավանայի լեռնանցք) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է: