
Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցում տեղադրվել են 2 ճանապարհային հսկիչ տեսախցիկներ։ Պարզելու համար, թե ինչ նպատակով են տեղադրվել այդ տեսախցիկները, NOR ռադիոկայանի լրագրողները դիմեցին Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայություն։
ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ տեսախցիկների տեղադրման անրաժեշտություն է եղել և տեղադրվել են, իսկ թե ինչ ֆունկցիա են կատարում տեսախցիկները, այդ մասին մեզ հայտնեցին, որ իրավունք չունեն տեղեկատվություն փոխանցելու։