Ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները:

Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։

Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։

Եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են նաև օդային ճանապարհորդությունների վրա՝ Հարավային Կորեայում չեղարկվել է 146 միջազգային և ներքին չվերթ։

Օդերևութաբանները նշում են, որ ձյան տեղումները կարող են շարունակվել նաև հինգշաբթի օրը։ Սպասվում են ավելի քան 20 սմ տեղումներ։