
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Նինոծմինդսյի մունիցիպալիտետի մի շարք գյուղեր տանող ճանապարհները փակ էին, որոշներն էլ՝ դժվարանցանելի։
Բնակիչները NOR ռադիոկայանի խմբագրություն ակտիվ ուղարկում էին լուսանկարներ և տեսանյութեր ճանապարհների վիճակի մասին։
Այսօր` նոյեմբերի 29-ին քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ մաքրվում են Փոքր Խանչալի, Կաթնատու, Թորիա և Ուչմանա գյուղեր տանող ճանապարհները։
Ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին հետևում է փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը։