Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցի բնակչի խնդիրը

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցի բնակչի խնդիրը

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, մաքրման աշխատանքներ էին տարվում Սպանդարյան փողոցում, որտեղից էլ ձյունը մաքրել ու լցրել են Պուշկին փողոցը։ «Մենք մեր ուժերով ենք ճանապարհ բացել մեքենայի համար, որպեսզի կարողանանք դուրս գալ»,- NOR-ի լրագրողների հետ զրույցում նշեց Մ․ Նորսոյանը։

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցի բնակիչ Մ․ Նորսոյանը բողոքում է այն մասին, որ ամեն տարի Պուշկին փողոցում ձմռանը այս խնդիրը կա ձյան տեղումներից հետո։ Քամին փչում է ձյունը և փողոցը պատում է ձյան շերտով։ Պուշկինի 90, 92, 94 համարների բնակարանների դիմաց աշխատանքներ չեն տարվում, այդ հատվածը դառնում է անանցանելի, մաքրման մասին էլ խոսք չկա։ Բնակիչը ցանկանում է, որպեսզի այս խնդրին համապատասխան լուծում տրվի։