
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մերկասառույցի պատճառով կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։