Մայիսի 20-ին ժամը 16:30-ի սահմաններում ուժեղ քամին քշել է Նինոծմինդա քաղաքի բնակիչ Նելսոն Բդոյանի տան տանիքը:
՛՛Ամեն ինչ տեղի ունեցավ մի քանի րոպեի ընթացքում, ես վերադառնում էի տուն և տեսա, թե ինչպես քամին օձի նման վերև բարձրացրեց տանիքը՛՛,- նշեց տուժածների ընտանիքի ականատես հարևան Վարդգես Մոսոյանը:
Նշենք, որ վերջին օրերին ուժեղ քամին մեծ վնաս հասցրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին:
Արդյոք կտրամադրվի օգնություն քամուց տուժած բնակիչներին, Նոր ռադիոն կտեղեկացնի գալիք շաբաթվա ընթացքում:
Բորիս Ղարսլյան