
Վրաստանում մինչև դեկտեմբերի 6-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը Արեւմտյան Վրաստանում ցերեկային ժամերին կլինի +15, +17 աստիճան։
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան տաքություն։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +14, +17 աստիճանով։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Թուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +9 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 0, +5 աստիճան։