Մայիսի 20-ին ժամը 16:30-ի սահմաններում ուժեղ քամին քշել է Սաթխա գյուղի բնակիչ Ալեքսան Ղազարյանի տան տանիքը:
Տուժած ընտանիքի հաշվարկով՝ հասցված վնասի չափը հասնում է 1500 լարի: Ալեքսան Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկուշաբթի օրը պատրաստվում է օգնությամբ դիմել գամգեոբային:
Նշենք, որ սա Նինոծմինդայի մունիցիպալիտետում քամու պատճառած վնասների արդեն երրորդ դեպքն է:
Նոր ռադիոն առաջիկայում թարմ տեղեկատվություն կտրամադրի քամու ավերածությունների պատճառած վնասների և հնարավոր փոխհատուցումների մասին:
Լուսանկարները տրմադրել է Սաթխա գյուղի բնակիչ Ալեքսան Ղազարյանը
Գարուշ Արզումանյան