Խորենիա գյուղի «Sunshine dance» պարախումբը նոյեմբերի 24-ին բեմ է դուրս եկել Թբիլիսիում

Խորենիա գյուղի «Sunshine dance» պարախումբը նոյեմբերի 24-ին բեմ է դուրս եկել Թբիլիսիում

Մեծ Խորենիա գյուղի պարային խումբը նոյեմբերի 24-ին Թբիլիսիում մասնակցել է «Վրաստանը մեր աղոթքն է» (საქართველო ჩვენი სალოცავაა) փառատոնին։ Պարուսույց Շողիկ Կիրակոսյանը և նրա ղեկավարած խումբն առաջին անգամ էին դուրս եկել մեծ բեմ։ Միջոցառմանը Ջավախքից մասնակցել էին 6 խումբ, ինչպես նաև խմբեր Վրաստանի տարբեր տեղերից։ Խմբի մասնակիցները արժանացել են մեդալի, գավաթի և պատվոգրի։

Խումբը բեմ է դուրս եկել Ալիկ Քսպոյանի շնորհիվ։ Վերջինս, տեսնելով խմբի աշխուժությունն ու աշխատասիրությունը, ձեռնարկել է այդ ամենը և հնարավորություն շնորհել խմբի անդամներին։

«Sunshine dance» պարային խումբը 1 տարի է, որ գործում է, նրանք մասնակցել են Ջավախքում տեղի ունեցած տարբեր միջոցառումների, իսկ Թբիլիսիում առաջին անգամ մասնակցել են փառատոնի։