Դեկտեմբերի 1-ին Նինոծմինդայի Մշակույթի տանը տեղի ունեցավ Գորելովկա գյուղի «Emili» պարային խմբի պարգևատրումը։ Պարգևատրվել են բոլոր երեխաները։
Խումբը արդեն 6 ամիս է, ինչ բացվել է։ Այն ունի թե՛ փոքրերի, թե՛ մեծերի խումբ և 6 ամսվա ընթացքում նրանք արդեն մասնակցել են 4 փառատոնի։
«Առաջին անգամ խումբը մասնակցել է սեպտեմբերի 20-ին Գյումրիում՝ «Հայրենիք երկխոսության »փառատոնին, իսկ հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում փառատոնի է մասնակցել միջին խումբը՝ պարգևատրվելով մեդալներով և պատվոգրերով», – հայտնում է պարուսույց Ֆիալա Բաբոյանը։
Նաև տեղեկացնենք, որ Գորելովկայի պարի ավագ խմբի երեխաները մասնակցել են Էջմիածնում տեղի ունեցած հայ-վրացական փառատոնին։
«Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Գորելովկա գյուղի ծնողներին և Նինոծմինդայի Մշակույթի տան տնօրենին աջակցելու համար», – ասում է պարուսույց Ֆիալա Բաբոյանը։