Դեռ կյանքը չտեսած կյանքին հրաժեշտ տվեց Ալեն Արամի Ներսեսյանը՝ ծնված 2022 թվականին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում։
Հարազատները, բարեկամները և գյուղի ամբողջ հասարակությունը խորապես վշտացած են սիրելի Ալենի անդառնալի կորստի համար, սգում են նրա անժամանակ մահը և ցավակցում են ընտանիքին։
Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Գանձայի գերեզմանատանը։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…