Նինոծմինդայի Մշակույթի տան «Սայաթ-Նովա» վոկալ ստուդիայի սաները՝ Հայաստան Իսպիրյանի ղեկավարությամբ դեկտեմբերի՝ 1-ին մասնակցեցին Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում կայացած երգի մրցույթի միջազգային փառատոնին։ Մասնակիցները “GLOBAL INTERNATIONAL ARTFEST” «ՄԻՆՈՐԱ» մշակույթային կենտրոնի կողմից պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմներով։
«Տեղի ունեցավ մրցութային փառատոն, չնայած նրան, որ երկար ճանապարհ գնացինք և ժամային տարբերությամբ մի կերպ ենք հասել, և երեխաները պետք է պատրաստվեին նախքան ելույթը, այնուամենայնիվ հասցրեցինք ամեն բան և պատշաճ կերպով հանդես եկանք։ Մենք ունեցանք փայլուն հաջողություն և երեխաները գրավեցին պատվավոր տեղեր։ Այն մասնիկիցները, ովքեր նորեկներ էին և նոր էին հանդես գալիս բեմում, նրանք նույնպես ներկայացան լավ, ստացան մեդալներ ու դիպլոմներ»,- NOR -ի հետ զրույցում ասաց Հայաստան Իսպիրյանը։
Մրցույթին մասնակցել են 14 աշակերտ իրենց կատարումներով։ Նորեկներից Չոբանյան Կոլյան գրավել է 2-րդ տեղը, Դաթո Քսպոյանը 3-րդ տեղը, իսկ Լուսինե Եղոյանը ստացել է դիպլոմ։
Արդեն իսկ սովորած և ավարտած աշակերտներից Մանուկ Իրիցյանը և Հրայր Բաբոյանը ստացել են առաջին պատվավոր տեղը, Վարուժան Աղջոյանը, Սիքոլյա Չոբանյանը և Նոդար Եփրիկյանը գրավել են երկրորդ տեղը, Զոյա Բաբոյանը և Արտյուշ Կյուրեղյանը՝ երրորդ տեղը։
Հայաստան Իսպիրյանը նաև նշեց․ «Երեխաներին պետք է ողջունենք, այլ ոչ թե քննադատենք, որպեսզի նրանք էլ ոգևորվեն և էլ ավելի լավ ներկայանան բեմում, մեր հասարակության ամեն մի մեկնաբանւթյունը կարևոր է մեր երեխաների համար»։
Իսպիրյանը նաև շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, որ միշտ պատրաստ են կանգնել երեխաների կողքին, ինչպես նաև Մշակույթի տանը։
Հայաստան Իսպիրյանի խոսքը ավելի մանրամասն աուդիոնյութում․
Դիտել նաև տեսանյութը․