Մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա երեխան մահացել է

Մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա երեխան մահացել է

 Դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից քննչական խմբի մի մասը մեկնում է հիվանդանոց, մի մասն էլ՝ մանկապարտեզ:

Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը:

Նախնական տեղեկություններով՝ մահացածը 4-ամյա Նատալի Ե.-ն է:

Դեպքի փաստով «սպանութուն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: