
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը և նրա տեղակալ Սթիվեն Քոհենը կրկին արձագանքում են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և կոչ ենք անում ներկայիս և հետագա վարչակազմերին օգնել վրացիներին վերականգնել ժողովրդավարությունն ու ազատությունը։ ԱՄՆ գլխավոր դատախազը պետք է քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների ոտնահարման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ։