Վրաստանում զանգվածաբար փակվում են հրավառության պարագաներ վաճառող խանութներ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Մտավարի Արխի» հեռուստաալիքը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները սկսել են գալ հրավառության պարագաների առուվաճառքի տարածք և գույքագրել ապրանքը։ Խանութների մենեջերների և վաճառողների խոսքով, Եկամուտների ծառայության ներկայացուցիչներն ասել են, որ սահմանափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ակցիաները, իսկ դրանից հետո այդ ապրանքների վաճառքը կրկին կթույլատրվի։
Ըստ «Մտավարի Արխիի», Ներքին գործերի նախարարությունը սկսել է ցուցակագրել այն անձանց, ովքեր զբաղվում են այնպիսի ապրանքների ներկրմամբ և վաճառքով, ինչպիսիք են՝ շնչառական սարքերը, սաղավարտները և այլն:
«TV Pirveli» հեռուստաալիքը հայտնել է, որ Թբիլիսիի ամենամեծ շուկաներից մեկում՝ Լիլոյի շուկայում, փակվել են հրավառության պարագաների վաճառքով զբաղվող խանութներն ու պահեստները։
Թբիլիսիում շարունակվում են ընդդիմության բողոքի ցույցերը։ Հաղորդվում է, որ ցուցարարները ոստիկանության դեմ ճայթրուկներ և հրավառության պարագաների են օգտագործել: