
Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Գիորգի Վաշաձեն, ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունների որոշման համաձայն՝ իշխանությունների քաղաքականության դեմ ամենօրյա բողոքի ակցիաները կշարունակվեն և կվերածվեն համընդհանուր քաղաքացիական անհնազանդության և գործադուլի։
«Երկրում պետք է համընդհանուր անհնազանդություն և գործադուլ լինի, դա է մեր խնդիրը»,- լրագրողներին ասել է նա։
Նրա խոսքով, այս որոշումը նախօրեին համաձայնեցվել է ընդդիմադիր կուսակցությունների բոլոր ներկայացուցիչների միջեւ։
Վաշաձեն հավելել է, որ այս փուլում չափազանց կարեւոր է, որ բողոքի ակցիաներ տեղի ունենան ողջ Վրաստանում։