Իվանիշվիլի. Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը կնվազեցնի ապրանքաշրջանառությունը Վրաստանի հին երկաթուղով

Իվանիշվիլի. Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը կնվազեցնի ապրանքաշրջանառությունը Վրաստանի հին երկաթուղով

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բացատրել է նախկինում արտահայտած մտահոգությունը՝ կապված Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի հետ։ Դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, նա պարզաբանել է, որ այս երկաթուղին շահագործման հանձնելուց հետո կնվազի ներկայումս գործող «Վրաստանի երկաթգծի» ուղղությունների ապրանքաշրջանառությունը։
«Նախագիծը շատ հետաքրքիր է, սակայն առաջին փուլում մնում են տնտեսական բնույթի հարցերը։ Մասնավորապես Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի շահագործումից հետո, երկրի «հին» երկաթգծի, ինչպես նաեւ վրացական նավահանգիստներում ապրանքաշրջանառությունը կնվազի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Միաժամանակ, Իվանիշվիլին մտադիր չէ դեկտեմբերի 26-ին նշանակված՝ Ադրբեջան կատարելիք այցելության շրջանակներում քննարկել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագիծը։ «Այդ հարցի շուրջ աշխատում են հատուկ խմբեր եւ դա բավական է։ Ես չեմ պատրաստվում այդ հարցը քննարկել Բաքվում»,- նշել է Իվանիշվիլին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարել էր, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը մի շարք հարցեր է առաջացնում։ «Հնարավոր է, որ այս խնդրի վերաբերյալ ստիպված լինեմ հարցադրումներ անել Ադրբեջան կատարալեիք այցելության ժամանակ եւ մեր բարեկամ հարեւանին թեթեւ բացատրել, որ ինչ-որ փուլում սա մեր երկրի համար շահավետ չի լինի եւ կարգավորման կարիք կունենա»,- նշել էր նա։ Ի պատասխան, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ նշված երկաթգծի շինարարությունից հրաժարումը կհեռացնի Վրաստանին Եվրոպայից եւ կախվածության մեջ կդնի Ռուսաստանից:NEWS.am



Opinion, pooling and voting