
Նիդերլանդները կխնդրի Եվրամիությանը կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը՝ հակակառավարական ցույցերի ժամանակ զանգվածային ձերբակալությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդ) ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակում։
Ըստ Reuters-ի՝ Նիդերլանդների արտգործնախարարը ծրագրում է պաշտոնական խնդրանքով դիմել ԵՄ-ին՝ «թույլ տալ Վրաստանի կառավարությանը հասկանալ, որ իր ընտրած ճանապարհն ունի իր գինը»:
Բացի այդ, Վելդկամպը ելույթ կունենա ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում՝ Վրաստանի կառավարության և նրա գործողությունների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու խնդրանքով։