Մունիցիպալ ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին հատկացված գումարը ավելացել է

Մունիցիպալ ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին հատկացված գումարը ավելացել է

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղական ճանապարհների և Նինոծմինդա քաղաքի փողոցների ձյան մաքրման և պահպանման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթով նախատեսված է 249, 990 լարի գումար, որը ամբողջությամբ կազմված է տեղական ինքնակառավարման բյուջեից։

Մրցույթի հայտերի ընդունումը սկսված է:

Համեմատության համար նշենք, որ ամեն տարի Նինոծմինդա քաղաքի փողոցների և գյուղական ճանապարհների մաքրման համար հատկացվում էր ոչ ավելի, քան 140,000-150,000 լարի։ 2024 թվականին ճանապարհների մաքրման ծրագրի համար նախատեսվել էր 150 հազար լարի, մինչդեռ 2025 թվականի համար նախատեսվել է 249․990 լարի գումար։

Իսկ թե ո՞րն է գումարի ավելացման պատճառները, մենք կփորձենք տեղեկանալ և ավելի ուշ կներկայացնենք մեր հետագա նյութերում։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձմռան սկսվելուն պես կարևոր առաջնահերթություններից է ճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացումը։

Ծառայության իրականացման համար մատակարարը պետք է կատարի հետևյալ կետերը։

Ձյան առատ տեղումների դեպքում պետք է կատարվի Նինոծմինդա քաղաքի ներքին փողոցների և գյուղեր մուտքի ճանապարհների մաքրում.

  • Անհրաժեշտության դեպքում Նինոծմինդայի և գյուղերի հասարակական նշանակության օբյեկտների մուտքի ճանապարհների ձնամաքրում
  • Ձյան առատ տեղումների դեպքում ծանուցումը ստանալուց ոչ ուշ, քան 3 ժամ հետո անհրաժեշտ է մաքրել բոլոր բնակավայրեր տանող ճանապարհները։
    Տարվա ընթացքում ձյան հալոցքից և անձրևներից վնասված գյուղական ճանապարհների (հողի) նորոգում և սպասարկում
  • «Մատակարարը» մաքրման աշխատանքները պետք է սկսի միայն «գնորդի» պահանջի հիման վրա՝ հատուկ նշանակված վերահսկողի և համապատասխան տարածքային մարմիններում քաղաքապետի ներկայացուցչի տեղեկանքով։