Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում կայացավ միջդպրոցական ՛՛Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՛՛ ինտելեկտուալ խաղի մրցույթ:
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 9-12-րդ դասարանցի աշակերտներից բաղկացած մեկական թիմեր Նինոծմինդա քաղաքի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 դպրոցներից:
Թիմերից յուրաքանչյուրը պատասխանեցին 10-ական հարցի: Հարցերը վերցված էին տարբեր ոլորտներից: Ինչպես նշեցին ժյուրի անդամները աշակերտները լավ էին պատրաստվել և տալիս էին լիարժեք և ամբողջական պատասխաններ:
Ինտելեկտուալ խաղը կազմակերպել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի և սպորտի բաժինը:
Անահիտ Զալալյան