Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի վոկալիստ Աննա Ղարսլյանը մի քանի օր առաջ վերադարձել է հատուկ մրցանակով Իտալիայի Պիզար քաղաքում տեղի ունեցած միջազգային փառատոնից:
Մոտ ապագայում Աննան կրկին մեկնելու է Իտալիա, այս անգամ Միլան քաղաք՝ վարպետության դասեր ստանալու: Աննան փոքր տարիքից մասնակցել է տարբեր մրցույթերի և փառատոնների և միշտ վերադարձել է լավ արդյունքներով: Աննան երազում է հանդես գալ մեծ բեմերում:
Բորիս Ղարսլյան