Նախընտրական ծրագրում մենք խոստացել էինք, որ հաջորդ տարի մինչև 65 տարեկան կենսաթոշակառուների նվազագույն կենսաթոշակը կբարձրանա մինչև 350 լարի, իսկ 65 և ավելի տարեկան թոշակառուների համար՝ 450 լարի,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանի լիագումար նիստում խոսքով ելույթ ունենալիս:
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այս խոստումն արդեն կարտացոլվի բյուջեի նախագծում, որը կհաստատի Վրաստանի խորհրդարանը։
«Բարձր լեռնային բնակավայրերում հաջորդ տարվա համար նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում՝ 420 լարի և 540 լարի։ Իհարկե, տարեցտարի կենսաթոշակները կշարունակեն աճել տնտեսական աճի ֆոնին»,– ասել է Իրակլի Կոբախիձեն։