Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները տան խուզարկության ժամանակ, որտեղ բնակվում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Դմիտրի Չիկովանին, հայտնաբերել են պահոց՝ հրազենի զինանոցով։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չիկովանի բնակարանի խուզարկության ժամանակ հատուկ թաքստոցից իրավապահները առգրավել են ինչպես գրանցված, այնպես էլ մի քանի տասնյակ չգրանցված հրազեն, խլացուցիչներ, զինամթերք, համակարգչային տեխնիկա և հիշողության քարտեր»,- ասվում է հաղորդագրությունում: