
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրավիրել է կառավարության դեմ բողոքող երիտասարդներին իր հետ բաց քննարկում անցկացնել։
«Ուզում եմ հրավիրել առաջին հերթին երիտասարդներին, իսկապես անկեղծ երիտասարդներին, ովքեր ունեն բողոքի զգացում, միանալ հանրային քննարկմանը ցանկացած ձևաչափով»,-ասել է Կոբախիձեն։
Ինչպես պարզաբանել է Կոբախիձեն, ինքը պատրաստ է «նստել 10-12 երիտասարդի հետ ցանկացած ձևաչափով» քննարկման և բացահայտ խոսել նրանց հուզող ցանկացած թեմայի մասին՝ լինի դա երկրի եվրաինտեգրումը, թե որևէ այլ։ Վարչապետը նաև պատրաստակամություն է հայտնել ուղիղ եթերում հարցազրույց տալ արտասահմանյան լրատվամիջոցներին, քանի որ, ըստ նրա, օտար երկրներում ապատեղեկատվություն կա այն մասին, թե ինչ է կատարվում Վրաստանում։