Սիրիայի նախագահի գրասենյակը հերքում է, որ Բաշար ալ-Ասադը լքել է մայրաքաղաք Դամասկոսը։
Ասադի գրասենյակից հայտնել են, որ նրանք դատապարտում են լուրերի ու կեղծ տեղեկատվության տարածումը և նշում, որ Բաշար Ասադը կշարունակի կատարել իր պարտականությունները Սիրիայի մայրաքաղաքից։
Սիրիացի ապստամբները վերսկսել են իրենց հարձակումը անցյալ շաբաթ և այդ ժամանակվանից գրավել են մայրաքաղաքի հյուսիսում և հարավում գտնվող մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Դերաան, որը գտնվում է Դամասկոսից 70 մղոն հարավ: Ապստամբները մտել են նաև Հոմս։
Միաժամանակ սիրիական քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը գրավել է Սիրիայի արևելյան հատվածում գտնվող Դեյր ալ Զոր քաղաքը, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող անցակետը։