
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1,300 հայկական բեռնատար։ Գրում է Tert.am-ը՝ հղում տալով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին տարածած տեղեկատվությանը։
«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի պատճառով մեծ խցանումները պահպանվում են»,– նշվում է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, հերթում կանգնած է մոտ 4,600 բեռնատար տարբեր երկրներից։