
Վրաստանի իշխանությունները օրենք կընդունեն, որը կարգելի բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին ծածկել դեմքը դիմակներով և այլ միջոցներով, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք օրենք ենք ընդունելու, ըստ որի հավաքի մասնակիցներին կարգելվի տարբեր միջոցներով փակել դեմքը»,- ճեպազրույցում ասել է վարչապետը։
Նրա խոսքով, ակնկալվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի ամսվա վերջին։