
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը հնարավորություններ է բացում ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, բայց նաև ռիսկեր է պարունակում։
«Ասադի դաժան դիկտատուրան տապալվել է. Տարածաշրջանի այս պատմական փոփոխությունը հնարավորություններ է տալիս, բայց նաև ռիսկեր է պարունակում»,- X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով, Եվրոպան պատրաստ է աջակցել ազգային միասնության պաշտպանությանը և սիրիական պետության վերականգնմանը, որտեղ կպաշտպանվեն փոքրամասնությունների իրավունքները։
«Մենք շփվում ենք եվրոպական և տարածաշրջանային առաջնորդների հետ և հետևում ենք զարգացումներին», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: