Դժբախտ դեպք է տեղի ունեցել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում։ Մոտ 65 տարեկան տղամարդը նախնական տվյալներով ինքնասպան է եղել։
Երեկ երեկոյան` ժամը 17։00-ի սահմաններում, տղամարդուն գտել են գերեզմանատանը կախված։ Տեղում աշխատել են ոստիկանները և փորձագետները։ Մահացածի մարմինը տեղափոխել են Ախալցիխե՝ փորձաքննության։
Թե ՔՕ-ի որ հոդվածով է գործ հարուցվել, դեռևս հայտնի չէ։