Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է շուրջ 43 000 ուկրաինացի զինվոր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։
Նա նշել է նաև, որ 370 000 զինվոր է վիրավորվել։ Զելենսկու խոսքով՝ նրանց 50 տոկոսը կրկին վերադառնում է ծառայության։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի կորուստներին։ Ըստ նրա՝ ՌԴ-ն կորցրել է 198 000 զինվորի, ևս 550 000-ը վիրավորվել են: