ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն վրացական հարցը։ Հաջորդ շաբաթվա վերջին քննարկումները կլինեն պետությունների ղեկավարների մակարդակով, հայտարարել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Այն, ինչ կատարվում է Վրաստանում, բռնության մակարդակը, դաժանության մակարդակը, բացարձակապես անընդունելի են», – երկուշաբթի լրագրողներին ասել է Գերչինսկին։
Նա նշել է, որ Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը վերջերս խոսել է Վրաստանի համար այս իրավիճակի հետեւանքների մասին։