«Վրացական երազանք»-ն արագորեն խորհրդարան է ներկայացրել օրինագիծ՝ խստացնելով պիրոտեխնիկայի ներմուծման և առևտրի կանոնները:
Միաժամանակ հանրահավաքների ժամանակ արգելված իրերի ցանկում կավելացվի պիրոտեխնիկան՝ հրազենի ու պայթուցիկ նյութերի հետ մեկտեղ։
Նախատեսվում է, որ այս շաբաթ օրենքն արագացված կարգով կընդունվի։
Նախագծի համաձայն՝ պիրոտեխնիկայի ներմուծման, արտադրության և վաճառքի թույլտվությունը կտրամադրի Ներքին գործերի նախարարությանը կից քաղաքացիական անվտանգության գործակալությունը։ Կառավարությունը մինչև փետրվարի 1-ը պետք է մշակի պիրոտեխնիկայի առևտրի տեխնիկական կանոնակարգեր։ Կհաստատվեն նաև թույլտվություն/լիցենզիա տալու կանոններն ու պայմանները։
Առեւտրի լիցենզիայի առաջարկվող արժեքը խորհրդանշական է՝ 200 լարի, սակայն խախտումների համար տուգանքները սկսվում են 2 հազար լարիից, իսկ գումարը եռապատկելու պայման կա։
Առանձին լիցենզիա կպահանջվի որոշակի տեսակի պիրոտեխնիկայի օգտագործման համար։
Պիրոտեխնիկական արտադրանքի հաշվառման, պահպանման, փոխադրման կամ օգտագործման կանոնները խախտելը, որը կհանգեցնի ծանր հետևանքների, պատժվում է ոչ միայն տուգանքով, այլև ազատազրկմամբ՝ 2-ից 5 տարի ժամկետով։