
ԱՄՆ Նևադա նահանգում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Ռինա քաղաքից 77 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 241 հազար մարդ։ Օջախն ընկել է 3 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։