Նինոծմինդայի բնակիչները Նոր տարվա ծախսերի մասին, ինչքան են պատրաստվում ծախսել․ հարցում

Նինոծմինդայի բնակիչները Նոր տարվա ծախսերի մասին, ինչքան են պատրաստվում ծախսել․ հարցում

Այսօր` դեկտեմբերի 10-ին Նինոծմինդայում NOR ռադիոկայանի լրագրողները հարցում անցկացրին բնակիչների հետ։ Հարցման միջոցով փորձեցինք պարզել, թե որքան գումար են նախատեսում բնակիչները Նոր տարվա ծախսերի համար։

Բնակիչների մեծ մասը նշեց, որ Ամանորը հաճելի տոն է և հարկավոր է 1000-2000 լարի այն նշելու համար։ Ոմանք էլ նշեցին, որ փոքր ընտանիքին 700 լարին էլ կբավականացնի առևտրի համար։ Եղան մարդիկ, որ ասացին. «չենք էլ նշելու»։ Մի քանի թոշակառու էլ նշեցին․«Թոշակներս ստանում ենք Նոր տարվա առևտուր ենք անում, հազիվ է բավականացնում»։ Հարցման ժամանակ հանդիպեցինք նաև ոչ տեղի բնակչի, ով ասաց, որ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և այնտեղ Նոր տարին դիմավորելու համար հարկավոր է 60-70 հազար ռուբլի և այստեղ Նինոծմինդայում ավելի հարմար է տոնը նշելը։

Համեմատելով անցած տարվա տվյալների հետ՝ այս տարի Նոր տարվա ծախսերի համար ավելի շատ գումար են հատկացնում։ Եթե անցած տարի բնակիչները նախատեսել էին 1000-1500 լարի, այս տարի նախատեսել են մինչև 2000 լարի։

Հարցման մանրամասները լսեք աուդիոնյութում․

Radio NOR · Ո՞րքան Գումար Է Հարկավոր Նոր Տարվա Ծախսերի Համար

Չնայած տնտեսական ճգնաժամին Ամանորի գիշերը յուրաքանչյուր ընտանիք ձգտում է համով ուտեստներով զարդարել տոնական սեղանը, մոռանալ խնդիրների մասին և ուրախանալ հյուրերի հետ միասին և միմյանց լավը ցանկանալ:
Նինոծմինդայում Նոր տարին տոնում են ընտանիքի և ընկերների հետ: Ամանորյա սեղանին ընդունված է մատուցել տոլմա, բլինչիկ, խաշլամա, տապակած գոճի և այլ ճաշատեսակներ:

Ամանորյա «ամենաթեժ» կետը դառնում է Նինոծմինդա քաղաքի Մշակույթի հարակից տարածքը: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին քաղաքի գլխավոր տոնածառի մոտ են հավաքվում բնակիչները և բաց երկնքի տակ նշում Ամանորը: