Հունիսի մեկը Ժդանովականում

Հունիսի մեկը Ժդանովականում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում հունիսի մեկին մեծ շուքով նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Երեխաներին նվիրված միջոցառումը կազմակերպել էր Ժդանովական գյուղի հանրային դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Հայաստան Սիմոնյանը: Երեխաների տոնը հեքիաթային դարձնելու համար իրենց աջակցությունն էին ցուցաբերել դպրոցի տնօրենն ու ուսուցչական անձնակազմը, ծնողները, դպրոցի աշակերտները, ինչպես նաեւ 200 լարի գումարով իրենց աջակցությունն էին ցուցաբերել Խորեն Թամասյանն ու Լեւոն Առաքելյանը:
Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմված էր բացառիկ ծրագիր լի հետաքրքիր խաղերով, անակնկալներով եւ նվերներով: Յուրաքանչյուր բնակիչ ցուցաբերել էր իր աջակցությունը:
Ցավով պետք է նշենք, որ Ժդանովական գյուղում չկա մանկապարտեզ եւ երեխաները մեծանում են առանց դրա գիտակցության:
«Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց սեփական ձևը, և չկա ավելի անմիտ բան, քան ցանկությունը՝ փոխարինել այն մերով» (Ժ.Ժ. Ռուսո):



Opinion, pooling and voting