
Դեկտեմբերի 12-ից 14-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռնային և բարձրադիր վայրերում տեղ-տեղ՝ առատ ձյուն և բուք, քամու ուժգնացում՝ արևմտյան ուղղությամբ, ծովում փոթորիկ՝ 4-5 բալ։ Դեկտեմբերի 14-ին հարթավայրերում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։
Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում իսկ երկրի բարձրլեռնային շրջաններում ձնահյուսի ձևավորում։
Առատ ձյան, ձնահյուսի վտանգի, մերկասառույցի և ավտոճանապարհների որոշ հատվածներում վատ տեսանելիության պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։