Մեր գյուղի հայելին
«Խանչալի լիճն ինձ համար ամեն ինչ է, սա այն վայրն է, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ, շատ հույզեր ինձ կապում են այս լճի հետ, որն այսօր մասամբ ցամաքել ու փոքրացել է»,- ասում է Խանչալի գյուղի 75-ամյա բնակիչ Լեյլի Եսոյանը։
«Լիճն ունի ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալը, բայց մենք դեռ զարգացում չենք տեսնում»,- իր սրտի ցավն է կիսում 23-ամյա Լեյլի Եսոյանը։
Տատիկն ու թոռնուհին՝ երկու Լեյլի Եսոյանները, խոսում են Խանչալի լճի կարևորության մասին՝ ինչպես տեղի բնակչության, այնպես էլ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար։
Դիտեք տեսանյութը՝ «Մեր գյուղի հայելին».