ԱՄՆ Պետդեպն արգելել է վիզաների տրամադրումը «Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուներին»

ԱՄՆ Պետդեպն արգելել է վիզաների տրամադրումը «Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուներին»

ԱՄՆ Պետդեպն արգելել է վիզաների տրամադրումը «Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուներին»

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է վիզային սահմանափակումների իր քաղաքականության շրջանակներում լրացուցիչ միջոցների մասին՝ արգելելով վիզաների տրամադրումը Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատու անձանց:

Այս միջոցները կանդրադառնան մոտավորապես քսան մարդու, այդ թվում՝ կառավարության նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահ և անվտանգության մարմինների, ինչպես նաև մասնավոր անձանց:

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության կողմից շարունակվող բռնությունները Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Կուսակցությունը երես է թեքել Վրաստանի եվրատլանտյան ապագայից, որին ձգտում է ժողովուրդը և որը նախատեսված է երկրի սահմանադրությամբ։ Մենք նպատակ ունենք ապահովելու, որ ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվեն վիզային սահմանափակումների:

ԱՄՆ Պետդեպարտամենտը լրացուցիչ միջոցներ է նախապատրաստում, այդ թվում՝ պատժամիջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր խարխլում են Վրաստանում ժողովրդավարությունը։ Վրաստանի ժողովրդի հետ միասին մենք ձգտում ենք տեսնել ուժեղ, բարգավաճ և ժողովրդավարական Վրաստան՝ ամուր ինտեգրված Եվրատլանտյան հանրությանը։ Մեր այսօրվա գործողությունները ցույց են տալիս ԱՄՆ վճռականությունը և լրացնում են նախկինում հայտարարված գործողությունները «Վրացական երազանք» կուսակցության հետ կապված ավելի քան 100 անձանց և նրանց ընտանիքների դեմ»: